Հրազենային վնասվածք ստացած զիծառայողը կբուժվի Ռուսաստանում

Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը կշարունակվի Ռուսաստանի Դաշնությունում։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 1 մլն 318 հազար դրամ հատկացնել Պաշտպանության նախարարությանը՝ զինծառայողի բուժումն արտերկրում իրականացնելու համար։

Հարցը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ զինծառայողը վիրավորում է ստացել 2014թ.։ «Հայաստանում բուժման բոլոր հնարավորություններն օգտագործվել են, բազմաթիվ անգամ Պաշտպանության նախարարությունն աջակցություն է ցուցաբերել՝ նաև արտերկրում հետազոտությունների համար։ Համաձայն կառավարության որոշմամբ սահմանված կարգի՝ սա այն դեպքն է, երբ Հայաստանում բուժումը շարունակելու անհնարինության դեպքում աջակցում ենք մարտական հերթապահությունն իրականացրած զինծառայողին՝ արտերկրում որակյալ բուժօգնություն ստանալ»,- ասաց նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728