
ՀՀԿ-ի ընտրական ցուցակները կհստակեցվեն փետրվարի 11-ին կայանալիք ԳՄ նիստում

ՀՀԿ համամասնական և տարածքային ցուցակները կհստակեցվեն կուսակցության՝ փետրվարի 11-ին կայանալիք գործադիր մարմի նիստից հետո: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը:
«Բոլոր հարցերը պարզ կդառնան շաբաթ օրը գործադիր մարմնի նիստում: Որպես կուսակցության ղեկավար մարմին՝ գործադիր մարմնի որոշմամբ են ձևավորվում և՛ փակ համամասնական ցուցակը, և՛ բաց համամասնական ցուցակը, որը ռեյտինգային է կոչվում»,- ասաց Նիկոյանը:
Հարցին՝ ապագա խորհրդարանում լինելու ցանկություն ունի՞, Նիկոյանը պատասխանեց, որ իր ցանկությունների մասին կխոսի գործադիր մարմնի նիստից հետո: