Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքանդր Լապշինն Ինտերպոլի հաշվառումներով երբեք չի անցել, միջազգային հետախուզման մեջ երբեք չի եղել:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ:
«Չգիտեմ` այս գործն ինչով կավարտվի, բայց այն, որ Լուկաշենկոն վտանգում է իր անձնական հարաբերությունները Ռուսաստանի, Հայաստանի, Իսրայելի ամենաբարձր իշխանությունների հետ, դա միանշանակ է»։
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը Բելեկում կայացած ստուգողական խաղում նվազագույն հաշվով պարտություն կրեց ղազախական «Իրտիշ»-ից:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե ապրիլյան գործողությունները և շփման գծի երկայնքով լարվածության պահպանումն Ադրբեջանի ներքին գործն են:
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:
ԼՂՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրվել է Արցախի նոր Սահմանադրության նախագծի ռուսերեն թարգմանությունը։
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչը հրաժարվում է մեկնաբանել շշուկները:
թե 2 տարի առաջ Գյումրու քաղաքապետարանն էր կազմակերպում եւ անցկացնում այս մրցույթները, ապա այսօր մանկապարտեզների տնօրեններն իրենք են ինքնուրույնություն դրսեւորում եւ այդ մրցույթներն անցկացնում առանձին-առանձին:
Մեդիա փորձագետ Թաթուլ Հակոբյանի կարծիքով` բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին որևէ քաղաքական հետևանք չի ունենա և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա բացասական չի անդրադառնա։
Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը ներկայացրել է լրագրող Վահե Մակարյանին հարվածելու դեպքով պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու հիմնավորումը:
Ուզենք թե չուզենք, պիտի ընդունենք, որ պատերազմական վերլուծությունների հարցում նրանք անհամեմատ ավելի հմուտ են: Հետևաբար` նրանց կարծիքն արժանի է լուրջ ուշադրության: Կատարվածն ու կատարվելիքը հասկանալու ու դիմակայելու ծրագրեր մշակելու համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո հանդիպել է ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոի հետ, ով առաջին անգամ է այցելել Թուրքիա:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հանցագործության գործիքը՝ դանակ. դեպքեր և ողբերգական հետևանքներ:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը, ով 2014-ից Հանրապետական կուսակցության անդամ է, Tert.am -ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպես է «ընկերակցում» կուսակցության օդիոզ դեմքերի հետ, ընդգծեց, որ կուսակցությունում սկսվել է ինքնամաքրման պրոցես, ապա ավելացրեց, որ անձամբ ամեն ինչ անելու է, որպեսզի ազգային գաղափարախոսությամբ պահպանողական այս ուժում հաղթեն հենց այս գաղափարախոսությունն իրապես կրող ուժերը, իսկ պատեհապաշտները հեռանան։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ուզում է վերամիավորվել Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ, սակայն դրան կարող են խանգարել Պեպ Գվարդիոլայի պլանները: Իսպանացի մարզիչը հույս ունի, որ Սերխիո Ագուերոն կհեռանա ակումբից, իսկ նրա տեղը կգա «Բորուսիայի» հարձակվողը:
«TSD»-ի հետազոտությունների ֆիզիկայի թիմի անդամ Հերմինե Ղարագուլյանը նախարարին պատմեց իրենց «SLB» նախագծի մասին: Երիտասարդ գիտնականները ստեղծել են կենցաղային հեղուկների հիմքի վրա աշխատող մարտկոցներ, որոնք ոչ միայն էկոլոգիապես մաքուր են, այլև աշխատում են շատ բարձր ու ցածր ջերմաստիճանային պայմաններում:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բախումներն Ադրբեջանի ներքին գործն են:
Լոգանք ընդունելով՝ ազատվում ենք քրտինքից, մաշկի մեռած բջիջներից, ճարպից։ takprosto.cc կայքը գրում է, որ տեսակետ կա, որ շատ հաճախ լոգանք ընդունելը կարող է վնասել առողջությանը, քանի որ դա նկատելիորեն թուլացնում է իմունիտետը։
World Wildlife Fund (Բնության համաշխարհային հիմնադրամ) Հայաստանի և Զանգեզուր կենսոլորտային համալիրի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքում ֆոտոխցիկը նկարահանել է Կովկասյան ընձառյուծին, որն, ամենայն հավանականությամբ, WWF-ի կողմից նախկինում նկարված Եվա անունով ընձառյուծի ձագերից մեկն է:
«Միակ ուրախալի փաստն այստեղ այն է, որ ԵՄ-ն արդեն իսկ զգուշացրել է Թրամփին, որ չի աջակցելու այդ պատժամիջոցներին և Թրամփի հակաիրանական արշավին, ինչը նշանակում է, որ չեն լինի ընդլայնված պատժամիջոցներ։ Չէ՞ որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Իրանը միջուկային համաձայնությանը հասան տասնյակ տարիների բարդ բանակցությունների արդյունքում»:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վերին Արտաշատում 2016 թվականի օգոստոսին զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Դիտարկմանը, որ այս դեպքում Կարեն Կարապետյանը որպես ՀՀԿ-ական է խոսում և մեսիջն ուղղված է հենց ՀՀԿ-ականներին, Հ.Հարությունյանը պատասխանեց. «Այո, ես տեսնում եմ մարդկանց, որ ավելորդ ակտիվություն են ցուցաբերում, բայց դրանք պիտանի չեն մեզ: Անձնական ինչ-որ շահեր են փնտրում»:
Հետազոտության նյութերի համաձայն, պրոցեսորը դիմացել է փորձարկումներին արեգակնային համակարգի երկրորդ մոլորակի վերստեղծված պայմաններում, որոնք անցկացվել են երեք շաբաթվա ընթացքում: Փորձարկումների ընթացքում պրոցեսորն անընդմեջ 521 ժամ աշխատել է Ցելսիուսի մոտավորապես 460 աստիճանի և մեկ քառակուսի սանտիմետրի վրա մոտավորապես 95 կիլոգրամ ճնշման պայմաններում:
Այրումում տեղակայվող բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի և ենթակայանների կառուցման համար դիմել են չինական Sinohydro corporation, գերմանական՝ Siemens AG ընկերությունները և շվեդա-իսպանական՝ ABB AB-COBRA կոնսորցիումը։
«ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը շատ է կարևորում միգրացիոն գործընթացներն ու դրանց ազդեցությունները ժողովրդագրական իրավիճակների վրա, որ շատ բացասական անդրադարձ են գրանցում՝ ցուցանիշների առումով: Մի երկիր, որտեղ ծնելիության մակարդակը պարզ վերարտադրությունից էլ ցածր է, տարիների դինամիկան ցույց է տալիս, որ բնակչության թվաքանակը գնալով նվազում է, և, որ ամենակարևորն է՝ միգրացիոն արտահոսքերը բերում են նաև ժողովրդագրական՝ տարիքային խմբերում մեծ խեղման»:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
«Լապշինի արտահանձնման գործով միջազգային վաղուց ճանաչված և կիրառվող նորմերի հանդեպ տեղի է ունեցել կոպիտ ոտնահարում, արհամարհանք: Դա մարտահրավեր է՝ ուղղված ոչ այնքան հայերին, որքան հենց միջազգային հանրությանը, քաղաքակիրթ երկրների հասարակություններին: Արտահանձնման գործի հետ կապված տվյալ դեպքում ունենք տղայական պայմանավորվածություն, միջազգային օրենքների կոպիտ ոտնահարում: Ի դեպ, Ադրբեջանն այս հարցով դիմել է մի քանի պետությունների և ստացել է մերժում: Մենք պետք է հասկանանք, որ Բելառուսը ևս մեկ անգամ հաստատեց իր քաղաքակրթական դաշտից դուրս լինելը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը: