
Էզեկիել Լավեսին Չինաստանում 1 տարում աշխատել է 24.4 մլն եվրո և չի խփել ոչ մի գնդակ

Էզեկիել Լավեսին փետրվարի 12-ին նշեց «ՊՍԺ»-ից 5.5 մլն եվրոյով Չինաստան տեղափոխվելու 1 տարին: «Հեբեյ Չայնա Ֆորչունի» կազմում արգենտինացին անցկացրել է միայն 10 հանդիպում և չի խփել ոչ մի գոլ, բայց աշխատել է 24.4 մլն եվրո:
Հունիսի 21-ին Լավեսին կոտրել էր ձեռքը Կոպա-Ամերիկա-2016-ի կիսաեզրափակչում Արգենտինայի հավաքականի խփած գոլը նշելու ընթացքում, իսկ Չինաստան վերադառնալուց հետո տեղափոխվել էր «Հեբեյ Չայնա Ֆորչունի» պահեստային կազմ, որտեղից էլ չէր վերադարձել մինչև մրցաշրջանի ավարտը:
Ավելի վաղ Լավեսին հանդես է եկել «Նապոլիի» (46 գոլ՝ 188 խաղում) և ՊՍԺ-ի (35 գոլ՝ 161 խաղում) կազմերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը