
«Ֆլոյդ Մեյվեյզերն օգտագործում է Քոնոր ՄաքԳրեգորի հանրահայտությունը, որպեսզի մարդիկ չմոռանան իր մասին». UFC-ի նախագահ

UFC-ի նախագահ Դանա Ուայթը մեկնաբանել է Մեյվեյզերի խոսքերը ՄաքԳրեգորի հետ հնարավոր մենամարտի մասին:
«Ֆլոյդը Քոնորի մասին խոսում է ոչ պատահական: Նա հիմա չի մենամարտում և օգտագործում է Քոնորի հանրահայտությունը, որպեսզի մարդիկ չմոռանան իր մասին»,- հայտարարել է Ուայթը SportsIllustrated-ին:
Ավելի վաղ ՄաքԳրեգորը հաստատել էր, որ Մեյվեյզերի հետ բռնցքամարտի կանոններով մենամարտը կկայանա 2018 թվականի սկզբին:
ՄաքԳրեգորի և Մեյվեյզերի միջև հնարավոր մենամարտի բյուջեն գնահատվում է 1 մլրդ դոլար:
Այս պահին Մաք Գրեգորը դադարեցրել է կարիերան: Մեյվեյզերի վերջին մենամարտը կայացել է 2016թ. հոկտեմբերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը