Հայաստանի Կենտրոնական բանկը սկսելու է ոսկի գնել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ՝ շուտով Հայաստանը կրկին կսկսի համալրել իր պահուստները ոսկով: Մեր տեղեկություններով՝ ոսկի պահուստավորելու շուրջ քաղաքական որոշումն արդեն կայացված է: Այդ գործով կզբաղվի Կենտրոնական բանկը:

Թե որքան ոսկի է կուտակվելու, դեռ պարզ չէ: Հայտնի է միայն, որ գործընթացը ունենալու է շարունակական բնույթ: Կենտրոնական բանկը հավանաբար կգնի Հայաստանում արտադրված ոսկու մի մասը: Հայաստանը 2003 թվականին վաճառեց պահուստներում առկա ամբողջ ոսկին` 1.4 տոննա:

Այդ ժամանակ մեկ ունցիայի գինը մոտ 400 դոլար էր: Դա ոսկու ամենացածր գինն է վերջին 14 տարիների ընթացքում: Վաճառելուց անմիջապես հետո ոսկին աշխարհում սկսեց շեշտակի թանկանալ: Ներկայումս մեկ ունցիան 1200 դոլարից ավելի է: Այլ կերպ ասած, ՀՀ-ն ոսկին վաճառեց էժան գնով եւ սկսում է գնել 3 անգամ թանկ գնով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս