«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու իրենց հայտը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի փետրվարի 15-ին կամ 16-ին:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը չի դիմել Ուկրաինային՝ հարցում ուղարկելով բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու վերաբերյալ, haqqin.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը։
Վիկտոր Դալլաքյանի մամլո ասուլիսը։
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ 168.am-ը «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն էր պատճառը, որ «Ժառանգության» հետ իրենց բանակցությունները հաջողության չհասան:
Բաքվում տեղի է ունենում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեի հանդիպումը։
Պետական անվտանգության ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն հաստատել է տեղեկությունը, որ ձերբակալվել է Վրաստանի պատրիարքարանի գույքի կառավարման ծառայության ղեկավար և սուրբ Աննայի և Հովակիմի անվան բժշկական կենտրոնի տնօրեն, հայր Գեորգի Մամալաձեն:
Թուրքմենստանի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանրապետությունում երեկ կայացած նախագահական ընտրություններում հաղթանակել է ձայների 97.69 տոկոսով, հայտնել է երկրի ԿԸՀ-ն։
Բրիտանացի երգչուհի Ադելը հրաժարվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի պարգեւն ընդունել իր «25» ալբոմի համար, հայտարարելով, որ ամերիկացի երգչուհի Բեյոնսեն է ավելի արժանի դրան: Այդ մասին հայտնել Է NME-ն:
Գործադիրը չեղյալ է ճանաչել ՀՀ կառավարության 2017 թ. փետրվարի 9-ի «ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին» N96-Ա որոշումը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ հարցի առնչությամբ ԱԺ ղեկավարության հետ քննարկման արդյունքում հանգել են եզրակացության, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը հնարավոր կլինի ամբողջովին ընդունել ԱԺ փետրվարի 27-ին սկսվող քառօրյայում, ուստիև առաջարկվել է չեղյալ ճանաչել համապատասխան որոշումը:
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը խստորեն դատապարտել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բելառուսից Ադրբեջան:
«Երեք գործիչներ՝ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը միանում են և միասնական պայքար են տանելու երկրում իրավիճակ փոխելու համար»,- ասաց Մարտիրոսյանը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 11-ին, ժամը 22.45-ին, Երևանի Շիրակի փողոցի 2/Ա շենքից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Մերի Պ.-ն։
Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդի հնարավոր թունավորման փորձի մասին, որը ներկայումս Գերմանիայում վիրահատության է պատրաստվում։
Փետրվարի 11-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1982 թ. ծնված, նախկինում դատված Կարապետ Շ.-ին:
Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևին, որին կալանավորել էին անցած ամիս առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ, կասկածում են ապակու գործարանի շինարարության ժամանակ 3 մլն դոլար հափշտակելու մեջ։
Արցախում փետրվարի 8-ին, վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Աշխարհում խոշորագույն Mossack Fonseca իրավաբանական ընկերության սեփականատերերը, որը դարձել էր օֆշորային սկանդալի կենտրոն, կապված «պանամայան փաստաթղթերի» արտահոսքի հետ, կալանավորվել են Պանամայում, հայտնում է Interfax-ը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) մտադիր է միության երկրների համար ստեղծել ապահովագրական հարթություն, որից ապահովագրական ընկերությունները կարող են կիսել իրենց ստանձնած պարտավորությունների մի մասը, գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ «վկայակոչելով ԵՏՄ տիրույթում ապահովագրական հարթության ստեղծման և անդրսահմանային ապահովագրության ժամանակ արգելքների հանման հայեցակարգը»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 13–ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Արարատի մարզի Նոյակերտ համայքնում փետրվարի 12-ին անցկացվեցին համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները:
Բրիտանացի երգիչ Դեւիդ Բոուին, որը մահացել է 2016 թվականին, հետմահու ստացել է «Գրեմմի»-ի չորս մրցանակ: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել հակակառավարական ցույցերին՝ դուրս գալով Բուխարեստի և երկրի այլ քաղաքների փողոցներ, հայտնում է Reuters-ը։
Գերմանիայի նորընտիր նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտադիր է երկխոսություն որոնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ։ Այս մասին նա հայտարարել է գերմանական ZDF-ի եթերում, հայտնում է DW-ն։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1977 թ. ծնված Արտյոմ Պ.-ին։
Բրիտանացի երգչուհի Ադելի Hello կոմպոզիցիան Grammy մրցանակ է ստացել «Տարվա երգը» անվանակարգում: Այդ մասին հայտարարվել է երաժշտական մրցանակների հանձնման՝ Լոս Անջելեսում կայացած 59-րդ արարողությանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Աշտարակի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Տավուշի, Դիլիջանի, Ճամբարակի, Սևանի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Նախարարը նշել է, որ հանրության շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն` կապված որոշ դասագրքերի որակի և ծանրաբեռնվածության հետ, ավելին` դրանք չեն բավարարում ներկայիս պահանջներին, հետևաբար նախարարությունը նախատեսում է բեկումնային և արմատական փոփոխություններ իրականացնել այս ոլորտում: Այս կապակցությամբ հանդիպումներ են անցկացվելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ` քննարկելու հիմնախնդիրը և համապատասխան լուծումեր գտնելու համար:
Ադրբեջանական զինուժը արևելյան ուղղությամբ կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ՝ արձակելով 13 արկ, իսկ հյուսիսային և հարավային ուղղություններոփվ՝ 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու նռնականետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 49 արկ, որից 41-ը ականանետերից, 8-ը՝ նռնականետերից:
«Եթե 1500 ընտրատեղամասեր փակենք 3000 դիտորդով, դա կլինի ընտրողների 93% թիվ, այսինքն` մեծ համայնքներում, խոշոր տեղամասերում մեծ ազդեցություն է լինում: Եթե դիտորդների թիվը մեծանում է, գնում ենք նաև 800 և քիչ բնակիչներ ունեցող համայնքներ և ընտրողների մինչև 95%-ի չափով ընտրատեղամասերում դիտորդներ ենք ունենում»: