Որքան արտարժույթ են գնել և վաճառել Հայաստանյան բանկերը
Փետրվարի 20-24-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 62,613,407 դոլար 485.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74,261,674 ԱՄՆ դոլար 487,46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 11,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486,96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 487.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 13,830,563 եվրո 512,68 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,427,218 եվրո 516,66 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 811,233,425 ՌԴ ռուբլի 8,36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 300,264,644 ՌԴ ռուբլի 8,47 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
– See more at: https://www.cba.am/AM/News/Pages/news_23-11-15_3.aspx#sthash.FRKgQm4t.dpuf