«Չելսին» կգնի Օբլակին, եթե Կուրտուային վաճառի «Ռեալին»
«Չելսին» «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակին դիտարկում է՝ որպես Տիբո Կուրտուայի հնարավոր փոխարինող: Կուրտուան հանդիսանում է Մադրիդի «Ռեալի» առաջնային նպատակը մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ, և «Չելսին» պատրաստվում է վատագույնին: Բելգիացի դարպասապահի հեռանալու դեպքում «Չելսին» կփորձի գնել Յան Օբլակին:
Կուրտուան ինքը պատրաստ է Մադրիդ տեղափոխվելուն, քանի որ նրա կինը և երեխան ապրում են այնտեղ:
«Չելսին» ուզում է պահպանել 24-ամյա դարպասապահին իր թիմում, բայց նրանք ստիպված կլինեն վաճառել ֆուտբոլիստին, եթե վերջինս, այնուամենայնիվ, ցանկանա տեղափոխվել:
Ընթացիկ մրցաշրջանում Յան Օբլակն «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 21 խաղ, որոնցից 11-ում գոլ բաց չի թողել: Տիբո Կուրտուան անցկացրել է 25 խաղ, բաց է թողել 18 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը