Բաժիններ՝

««Ռոստովը» վատ վիճակահանություն է «Մանչեսթեր Յունայթեդի» համար». Ժոզե Մոուրինիո

Տասնյակ արդարացումներն արդեն պատրաստ են:
«Սա վատ վիճակահանություն է բոլոր ասպեկտներով: Մեզ սպասվում է ծանր և երկարատև թռիչք: «Ռոստովը» շատ բարդ մրցակից է: Նա գերազանց ելույթներ է ունեցել Չեմպիոնների լիգայում, հաղթեց «Այաքսին» և «Անդերլեխտին» փլեյ-օֆֆում: Ռոստովցիները հայտնվեցին «Բավարիայի» և «Ատլետիկոյի» հետ նույն խմբում և հաղթեցին մյունխենցիներին տանը: Նրանք գրավեցին 3-րդ տեղը և դուրս թողեցին ՊՍՎ-ին: Դա շատ ուժեղ թիմ է:

Ես լավ գիտեմ Կուրբան Բերդիևին. մենք հանդիպել ենք, երբ ես մարզում էի «Ինտերը», իսկ նա՝ «Ռուբինը»: Մեր դեմ կանգնելու է թիմ, որը խաղում է պաշտպանական ֆուտբոլ և ֆիզիկապես շատ ուժեղ է:

Սա շատ վատ վիճակահանություն է: Բայց «Սաութհեմփթոնի» և «Բորնմութի» հետ խաղերից հետո մենք կկենտրոնանանք «Ռոստովի» վրա և կփորձենք հաղթել»,- Մոուրինիոյին է մեջբերում ESPN-ը:

«Ռոստովը» կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին» մարտի 9-ին: Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 16-ին, «Օլդ Թրաֆֆորդում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս