
Քանի սմարթֆոն և պլանշետ է արտադրվել Հայաստանում 2016 թվականին

2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 2012 հատ պլանշետ և 1683 հատ բջջային հեռախոս։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։
Նշենք, որ Հայաստանում պլանշետների և բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող միակ ընկերությունը «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ն է։
Ընկերությունը անցած տարվա հունիսին պաշտոնապես ներկայացրեց և վաճառքի հանեց իր արտադրանքը։ ԱՎԾ-ի տվյալներով՝ բջջային հեռախոսների արտադրությունը սկսվել է 2016 թվականին, իսկ պլանշետներ արտադրվել են դեռևս 2015 թվականից. 2015-ին Հայաստանում արտադրվել է 932 պլանշետ։