
Երևանում Range Rover-ով վթարի է ենթարկվել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի կինը․ նրան վթարի վայրից տարել է ամուսինը․ shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում բախվել են Mercedes մակնիշի 34 SN 794 համարանիշի և Range Rover մակնիշի 33 OO 333 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը՝ ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Այս պահին վարորդները սպասում են, որ դեպքի վայր ժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Վթարից հետո Range Rover-ի վրայից համարանիշները հանել են։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Range Rover-ը վարել է ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ-մայոր, ԱԺ պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի կինը։ Վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով բախվել է Range Rover-ի հետնամասին։