
««Բրեքսիթը», Թրամփը, հիմա էլ՝ Ռանիերին». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Կլաուդիո Ռանիերիի հեռացումը դրել է մի շարքում ամենամեծ շոկ առաջացնող նորությունների հետ:
«Կարմիրների» մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ ոչ մի կերպ չէր սպասում, որ «Լեսթերը» կորոշի հեռացնել Կլաուդիո Ռանիերիին:
«Վերջերս աշխարհում զարմանալի բաներ են կատարվում: Սկզբում՝ «Բրեքսիթը», հետո՝ Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում, հիմա էլ՝ Կլաուդիո Ռանիերին: Հետաքրքիր կլիներ հարցնել ակումբի ղեկավարներին, թե ինչի մասին էին նրանք մտածում այդ որոշումն ընդունելիս»,- ասել է Յուրգեն Կլոպը:
Փետրվարի 27-ին «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակներում կհանդիպի «Լեսթերին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը