Բաժիններ՝

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը հանրային քննարկում է կազմակերպել

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը (Center for Strtategic Initiatives) ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հանրային կարծիքի ուսումնասիրման, հանրության հետ հետադարձ կապի ապահովման և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործունեության թափանցիկության ապահովման նպատակով պարբերաբար կանցկացվեն հանրային քննարկումներ։

Առաջին քննարկումը վերաբերում է հարկային և մաքսային ոլորտի բարեփոխումներին։

ՌՆԿ-ն քննարկման մասնակիցներին առաջարկել է պատասխանել հետևյալ հարցին՝ ի՞նչն է առաջնային հարկային և մաքսային ոլորտի բարեփոխումների գործընթացում։

Պատասխանողները կարող են ընտրել հետևյալ 4 տարբերակներից մեկը՝

1․ Օրենսդրական փոփոխություններ
2․ Կառուցվածքային և կադրային փոփոխություններ
3․ Վարչարարական և գործառնական փոփոխություններ
4․ էլեկտրոնային համակարգի բարելավումներ, փաստաթղթաշրջանառության դերի բարձրացում

Կամ ներկայացնել իրենց սեփական տարբերակը։

Ֆեյսբուքում գրանցված օգտատերերը կարող են մասնակցել հանրային քննարկմանը՝ այս հղումով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728