ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածու Առաքել Մովսիսյանը Ծաղկալանջ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ թույլ է տվել Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների խախտում:
Կոպիտ, ճաքճքած ոտքերը տգեղ տեսք ունեն, անհարմարություն, երբեմն նաև ցավ են առաջացնում։ Հարկավոր չէ գումար ծախսել թանկարժեք խնամքի միջոցների վրա։ Կրունկները փափկեցնելու գործում օգնության կհասնեն այս պարզ բաղադրիչները։
Համոզված եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն բարեկամության և փոխաջակցության ոգով մեր երկրների համագործակցության հետագա ամրապնդմանը՝ փոխգործակցության ողջ շրջանակով:
տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունը ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը Հայաստանի ծննդատներում կազմակերպում է լայնածավալ քարոզարշավ։
«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է Իրանին էլեկտաէներգիա մատակարել Հայաստանի միջոցով` փոխանակման գործարքներով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Ֆրանսիական Պոլինեզիայի իշխանությունները մարտի 16-ին սպասում են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի եւ նրա կնոջ՝ Միշելի ժամանմանը Թահիթի:
Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ նոր քաղաքական պլատֆորմի՝ «Երկիր ծիրանի»-ի, առաջին համագումարը:
«Լեսթերի» ավագ Ուես Մորգանը «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:2՝ երկու խաղերի արդյունքում) կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դուրս գալու վերաբերյալ իր տպավորություններով:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը նոր տվյալներ է հրապարակել երկրում աշխատող քաղաքացիների թվի վերաբերյալ, համաձայն որի` երկրում գործազրկության մակարդակն ավելացել է:
Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում փոխընդունելի լուծումների որոնման հարցում` ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ Երևանի ու Բաքվի հետ ուղիղ կոնտակտների միջոցով:
«Ականներից զոհվածների մեկ երրորդը երեխաներ են, եւ դա շատ է մտահոգում է ինձ»,- ասել է Նինա Ֆեսթեքջյանը:
Պարոն Երանոսյանը ոստիկանության բարձրաստիճան ղեկավար պաշտոնյա է, և շատ նորմալ և տրամաբանական է, որ պարոն Երանոսյանը… այնտեղ եղել են նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ՝ և՛ երեկ, և՛ ամսի 12-ին։ Այդտեղ զարմանալու որևէ բան չկա։
«Ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում գերազանցել են երեք միլիարդ ԱՄՆ դոլարը: Հանրապետությունում գործում են ռուսական կապիտալով շուրջ երկու հազար ձեռնարկություն: Ակտիվորեն զարգանում է համագործակցությունն էներգետիկայի ոլորտում: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանին բնական գազի մատակարարման ամենամեծ մատակարարողը»,- նշել է Պուտինը` ասելով, որ հայկական սպառման 100 տոկոսը ռուսական գազն է:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 28.07.2016թ.-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արման Սարգսյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և իր աշխատասենյակում պահել «տրամադոլ» տեսակի հոգեմետ դեղամիջոց:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին Վլադիմիր Պուտինը խոսել է Մոսկվայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
ՀՀ քաղաքացի, Ֆրանիսայում փաստացի հաշվառված Ա.Ավանեսովը հեռախոսակապի միջոցով նախնական համաձայնության է եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հետ՝ առանձնապես խոշոր չափերի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքելու և վերջինիս իրացնելու հարցի շուրջ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կալանավորը Ա.Ավանեսովին հաղորդել է իր եղբոր տվյալները և հաշվառման հասցեն՝ ծանրոցը, որտեղ պետք է թաքցվեր թմրամիջոցը, եղբոր անվամբ առաքելու նպատակով:
Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի աշխատակիցներին, որոնք հարձակվել և հայհոյանքներ էին տեղացել լրագրողների և «Ելքի» անդամների հասցեին:
«Չելսիի» նախկին դիսպետչերը և սիրտը կիսվել է Կանտեի խաղի մասին կարծիքով, ում գոլն Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում հաղթանակ բերեց «Չելսիին» «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 15-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում:
Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: Հայաստանի և Ռուսաստանի միջև 2016թ. առևտրաշրջանառությունն աճել է 15 տոկոսով: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Շոտլանդիայի բնակչության մեծամասնությունը հանդես է գալիս տարածաշրջանը Միացյալ Թագավորության կազմում պահպանելու օգտին:
Նախարար Ալթունյանի կողմից հստակ մատնանշվել են այն բոլոր հարցերը, որոնք պետք է լինեն իմ մշտական ուշադրության և հսկողության ներքո։ Դրանցից են կառավարման արդյունավետության բարձրացումը, կադրային քաղաքականության նոր մոտեցումների մշակումը, գնումների ոլորտի բարեփոխումը և այլն։
«Քանի դեռ մեր երկրում չի հզորացել ազատ ու անկախ ապրելու գաղափարը, ոչինչ չի ստացվելու: Քանի դեռ մենք չենք ուզում ազատագրվել Իմպերիայի ճիրաններից, մենք ապրելու ենք այս կիսագողական բոլշևիկյան չափանիշներով, որտեղ ոհմակն է որոշում ամեն հարց, այլ ոչ օրենքը»:
Հանրահայտ նկարիչ Միխայիլ Ալեքսանդրովիչ Վրուբելի` Հայաստանից գողացված աշխատանքը կվերադարձվի: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՌԴ Նախագահ Վլադմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում:
«Միքելանջելո եւ Սեբաստիանո» ցուցահանդեսը, որը պատմում է Վերածննդի իտալացի վարպետների ակտիվ համագործակցության մասին, մարտի 15-ին բացվում է Լոնդոնի Ազգային պատկերասրահում։
«Մարտի 14-ին ժամը 18։00-ի սահմաններում 555DD55 պետհամարանիշով Toyota Hilux մակնիշի ավտոմեքենան ապօրինի ներխուժել է «Լիդիան Արմենիա» ընկերության պահպանվող փակ տարածք։ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները, ովքեր տեղի համայնքների բնակիչներ են, ճանաչել են վարորդին՝ Վահագն Արսենյանին, և դատելով նրա գործողությունների բնույթից՝ եզրակացրել են, որ վերջինս ոչ սթափ վիճակում է»։
Մալայզիայի իշխանությունները չեն բացառել, որ կարող են Կիմ Չեն Նամի մարմինը հանձնել Փենյանին, եթե փոխարենը հանվի ԿԺԴՀում գտնվող մալայզիացիների համար այդ երկրի սահմաններից հեռանալու արգելքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է կտրել եղբայրական կապը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքի հետ:
Մահակով հարվածներ է հասցրել, այնուհետև՝ դանակահարել: