Բաժիններ՝

Բարաք և Միշել Օբամաները մեկ ամիս կանցկացնեն Ֆրանսիական Պոլինեզիայում

Ֆրանսիական Պոլինեզիայի իշխանությունները մարտի 16-­ին սպասում են ԱՄՆ-­ի նախկին նախագահ Բարաք Օբամայի եւ նրա կնոջ՝ Միշելի ժամանմանը Թահիթի: Այս մասին հայտնել է Նորզելանդական ռադիոն՝ վկայակոչելով Ֆրանսիական Պոլինեզիայի նախագահի դիվանատունը, որի ներկայացուցիչը նշել է, որ Սպիտակ տան նախկին ղեկավարի առաջիկա ուղեւորության վերաբերյալ տեղեկատվությունն ստացված է, բայց նրա գտնվելու ծրագրի մանրամասներ առայժմ չկան:

Առկա տեղեկատվության համաձայն՝ Բարաք եւ Միշել Օբամաները Ֆրանսիական Պոլինեզիայում կանցկացնեն շուրջ մեկ ամիս: Տեղական Tahiti Nui TV հեռուստաընկերության տվյալներով՝ ժամանումից անմիջապես հետո նրանք կմեկնեն Տետիարոա օղակղզի, որտեղ գտնվում է առողջարանային համալիր (նախկինում այդ օղակղզին պատկանում էր ամերիկացի դերասան Մառլոն Բրանդոյին), ինչից հետո կտեղափոխվեն Բորա Բորա կղզի, որը հռչակված է «լյուքս» դասի հյուրանոցներով, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031