«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը պնդում է, որ յուրացումների համար իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են, եւ հուսով է, որ դատարանը կհաստատի իր անմեղությունը:
Հայկ Դեմոյանը նույն հաստատության գիտական խորհրդի անունից, իբրև թե առաջնորդվելով «մասնագիտական պարտքով, այլ ոչ թե անձնական նախասիրություններով կամ միտումներով», քննարկման առարկա է դարձրել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից հրատարակված «Հայոց պատմություն» բազմահատորյակի երրորդ հատորի առաջին և երկրորդ գրքերի՝ իր կարծիքով «գիտականության և պրոֆեսիոնալ ցածր մակարդակով իրականացված լինելու» հարցը:
Գերմանացիների գրեթե երկու երրորդն արտահայտվել է հօգուտ այն բանի, որ Գերմանիայի կառավարությունը հանդես գա Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ Անկարայի հետ բանակցությունները դադարեցնելու նախաձեռնությամբ:
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մարտի 14-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հիվանդանոց տեղափոխվածների վիճակները կայուն է:
Մարտի 15-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի ուղղությամբ՝ Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք։
Միաժամանակ հրապարակված դատական ակտով դատարանը որոշեց մերժել Գ. Առուստամյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի` ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայցը:
Կարեն Կարապետյանը և Չարիմիրատ Պուրչեկովն անդրադարձ են կատարել առևտրատնտեսական հարաբերությունների, էներգետիկ միջանցքների, իրավապայմանագրային դաշտի զարգացման, գյուղատնտեսության, օդային հաղորդակցության, կրթության և գիտության, մշակութային, հումանիտար բնագավառներում համագործակցությանը:
Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների և ինտեգրված սոցիալական ծառայությունների հիմքում առաջին հերթին մարդն է, մարդու գնահատված կարիքը և գնահատված կարիքի հիման վրա սոցիալական ծառայությունների տրամադրումը: Այս մասին օրերս տված հարցազրույցում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Իտալիայի Ֆինանսական գվարդիայի հատուկ ստորաբաժանումները մարտի 15-ի լուսաբացին Նեապոլում իրականացրել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ընդգրկուն գործողություն, որի ընթացքում կալանավորվել է 69 մարդ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ ու ձեռնարկատերեր։
Հարավային Կորեայի կառավարությունը որոշում է ընդունել երկրի նախագահի վաղաժամկետ ընտրություններն անցկացնել մայիսի 9-ին:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան արտակարգ դեպք է գրանցվել «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի հանքավայրի շինհրապարակում, որը վերահսկվող փակ տարածք է։
Հայաստանում արևային կայանների կառուցումը աստիճանաբար թափ է հավաքում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մեկնարկել է մինչև 1 մեգավատ հզորությամբ երրորդ արևային համակարգային կայանի շինարարությունը։
Կողոպուտ Երևանի Տերյան փողոցում:
«Անհնար է սպառողի իրավունքները պաշտպանել առանց պետություն-բիզնես-սպառող շղթայի փոխգործակցության: Սեփական իրավունքների նկատմամբ ուշադիր և պահանջատեր սպառողը պետական վերահսկողության ամենամեծ աջակիցն է, և մենք մեծ ակնկալիքներ ունենք դրանից: Համաժողովին մաղթում եմ կառուցողական աշխատանք, մեր սպառողներին՝ անհանդուրժողականություն բոլոր այն հարցերի նկատմամբ, որոնք մեզ հուզում են»:
«Չկա ավելի վատ բան, քան ստատուսքվոն: 2016 թվականի ապրիլին և մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած բախումներն ապացուցում են, որ այս հակամարտությունը երբեք չի դադարել»:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ կառավարական ուժերը Մոսուլը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրելու գործողության եզրափակիչ փուլում են, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Հետաքրքիր ավարտ ունեցավ Ակսել Կավարեսի և Ալան Վասկեսի միջև մենամարտը Սենթ-Լուիսում կայացած MMA-ի Shamrock FC մրցաշարում: Առաջին ռաունդում Վասկեսն անցավ հարձակման և մրցակցին հարված հասցրեց աջից, բայց հենց նույն վայրկյանին բաց թողեց Կավարեսի հակահարվածը:
Պակիստանում մեկնարկել է վերջին 19 տարվա ընթացքում առաջին մարդահամարը, տեղեկացնում է Dunya News հեռուստաալիքը:
Իհարկե, ծիծաղելի է, երբ դիվանագիտության ազատության և ազնվության մասին խոսում է մի մարդ, ով պատկերացում չունի դիվանագիտական էթիկայի և կանոնների մասին։ Սակայն զարմանալի է, որ Ադրբեջանի դեսպանությունում տասը տարվա ընթացքում նրան չեն սովորեցրել այդ կանոնները։
Բրազիլիայի նախկին նախագահներ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան եւ Դիլմա Ռոուսեֆը, ինչպես նաեւ ներկայիս նախագահի միանգամից մի քանի նախարարներ ներառված են այն մարդկանց ցուցակում, որոնց դեմ երկրի գլխավոր դատախազ Ռոդրիգու Ժանոտը պահանջում է հակակոռուպցիոն հետաքննություն սկսել, հաղորդում է Globo պորտալը:
Ուշադրություն. հետախուզվում է լուսանկարում պատկերված անձը։
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
«Էյր Արմենիա» ընկերությանն առաջադրվել է պետական տուրքի գծով պետբյուջեի հանդեպ 1 միլիարդ 486 միլիոն դրամի պարտավորություն
«Իրականում ստատուս-քվոն անընդունելի է. մենք ևս կցանկանայինք, որ ամեն ինչ փոխվեր, և Ադրբեջանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում իրականում ստատուս-քվոն կփոխվի: Մնացած ամեն ինչն ածանցյալ է սրանից: Դա անքակտելի իրավունք է: Այսօրվա աշխարհակարգը հենց դա է հուշում»:
500 ոստիկանի մասնակցությամբ համաժամանակյա գործողություն է իրականացվել 40 հասցեում:
Ո’չ Ռուսաստանի, ո՛չ Իսրայելի բողոքները որևէ բան չփոխեցին: Մոսկվան իր «խորը հիասթափությունն» արտահայտեց հանձնման որոշման կապակցությամբ՝ նշելով, որ այն «չի համապատասխանում Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն», իսկ Թել Ավիվը հայտնեց, որ «ուշի ուշով հետևում է զարգացումներին» և «բոլոր շահագրգիռ կողմերի հետ կապի մեջ է դիվանագիտական և հյուպատոսական ուղիներով»:
«Ռուս-թուրքական հարաբերությունները մեզ խիստ չեն անհանգստացնում: Այն, որ եղան մի շարք հոդվածներ, միգուցե հատուկ հոդվածներ, որ Հայաստանում մարդիկ սկսեցին ձեռքերով շարժումներ անել, երբ թուրքերը խոցեցին ռուսական ինքնաթիռը, թե իբր մենք ուրախացանք, սակայն իրականում դա այդպես չէ»:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերն «անհիմն և անհեթեթ մեղադրանք» է որակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե կանցլեր Անգելա Մերկելն աջակցում է ահաբեկիչներին:
Թուրքիայի Մարդին-Դիարբեքիր ճանապարհահատվածում զինվորների կողմից ականազերծման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել:
Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 14-ին այցելել է Աթենքի «Ճենազյան» և «Լևոն և Սոֆյա Հակոբյան» հայկական վարժարաններ, որտեղ հանդիպել է ուսուցիչների և սաների հետ։