Պուտինը շնորհակալություն հայտնեց Հայաստանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին Վլադիմիր Պուտինը խոսել է Մոսկվայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Երախտապարտ ենք մեր հայ ընկերներին 2016 թվականի հոկտեմբերին և 2017 թվականի փետրվարին Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, որը Հայաստանից Սիրիա փոխադրվեց Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով»,- նշեց ՌԴ Նախագահը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը՝ Սիրիայի ժողովրդին հումանիտար օգնություն ուղարկելիս տրանսպորտային փոխադրման հետ կապված համագործակցության համար:

Նախագահներն ընդգծեցին, որ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են միջազգային և տարածաշրջանային հարցերով:

«Մեր երկրները ձգտում են կոորդինացնել գործողությունները ՄԱԿ-ի շրջանակում, մենք հաջողությամբ գործակցում ենք ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների առաջընթացի հարցում, զարգացնում ենք կառուցողական փոխգործակցություն ՀԱՊԿ-ում»,- ասաց Պուտինը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031