«Ընտրեցինք «Երկիր Ծիրանի» անվանումը, քանի որ մենք խնդիր ունեինք համախմբելու ողջ հայությանը». Զարուհի Փոստանջյան

Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ նոր քաղաքական պլատֆորմի՝ «Երկիր ծիրանի»-ի, առաջին համագումարը:

Զարուհի Փոստանջյանի խոսքով` այս քաղաքական պլատֆորմը պետք է հիմք ստեղծի, որպեսզի մեր հայրենակիցները, ովքեր գտնվում են արտասահմանում, մասնակցեն Հայաստանի քաղաքական կյանքին:

«Ընտրեցինք «Երկիր Ծիրանի» անվանումը, քանի որ մենք խնդիր ունեինք համախմբելու ողջ հայությանը: Մեր երկրի անվանումը Ծիրանի է: Ծիրանի տված պտուղը նույնպես կատարյալ է, ինչպես մեր հայրենիքը: Այն միակ միրգն է, որը բաժանվում է երկու հավասար մասի: Եթե հավասարապես բաժանվում է երկու մասի, ապա այն նաև արդարության նշան է»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031