
«Գվարդիոլան կարող է «Մանչեսթեր Սիթիում» կրկնել «Բարսելոնայի» հաջողությունը». Ռոնալդինիո

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինիոն աջակցում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային և գտնում է, որ իսպանացին կարող է հասնել այն նույն հաջողությանը, որին նա հասավ՝ աշխատելով կատալոնացիների հետ:
«Ես այդպես եմ կարծում: Գվարդիոլան կարող է «Մանչեսթեր Սիթիում» կրկնել «Բարսելոնայի» հաջողությունը: Որպես ֆուտբոլիստ՝ նա շատ խելացի էր, դրա համար էլ դարձավ խելացի մարզիչ: Գվարդիոլան հիասքանչ ֆուտբոլ է հասկանում: Ուր էլ որ նա գնա, նա շատ ավելի է հասկանում, քան յուրաքանչյուր ուրիշ մարզիչ: Նա զգում է ամեն ինչ, ինչ կատարվում է դաշտում: Ես վստահ եմ, որ նա մեծ դեր կխաղա «Մանչեսթեր Սիթիի» ապագա հաջողություններում: Ինձ դուր է գալիս նրա խաղաոճը: Նա կփոխի իրավիճակն այդ թիմում»,- Ռոնալդինիոյին է մեջբերում Mirror-ը:
Որպես «Բարսելոնայի» մարզիչ՝ Պեպ Գվարդիոլան 3 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, և 2 անգամ՝ Իսպանիայի գավաթը, Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը