Բաժիններ՝

Բրայան Մեյն ընտրվել է Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար

Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի Օտտավայում կայացած հանդիպմանը խմբի ղեկավար է ընտրվել Կանադայի խորհրդարանի պատգամավոր Բրայան Մեյը: Ինչպես տեղեկացրին Կանադայի Հայ դատի հանձնախմբից, հանդիպմանը ներկա են գտնվել Կանադայի խոշոր կուսակցությունների, ինչպես նաև Կանադայի հայ համայնքի և Կանադայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ:

Ի թիվս այլ քննարկված հարցերի՝ հանդիպման օրակարգում են եղել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Կանադայի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: Հանդիպմանը շեշտվել է Երևանում Կանադայի դիվանագիտական մշտական ներկայացուցչության հիմնման անհրաժեշտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930