Բաժիններ՝

«Ես ուզում եմ Բուֆֆոնին տալ ԱԱ 2018-ում իմ տեղը». Ռակիտիչ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է Իտալիայի ազգային հավաքականի՝ ԱԱ 2018-ում չխաղալու և, մասնավորապես, Ջանլուիջի Բուֆֆոնի մասին:

«Ես ցանկանում եմ զիջել իմ տեղն ԱԱ-ում Ջանլուիջի Բուֆֆոնին: Նրա նվաճումները ֆուտբոլում անհամեմատելի են: Երբ երեխաները նշում են Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներին, առաջինը նշում են Բուֆֆոնին: Նրա կողքին խաղալը մեծ պատիվ է:
Ցավալի է, որ Բուֆֆոնը չի կարողանա խաղալ Աշխարհի առաջնությունում իր կարիերայի ավարտին: Անկասկած, ես կտայի նրան այդ հնարավորությունը: Ցավալի է այդ կերպ առաջնությունը լքելը, բայց երբեմն պետք է մեկ քայլ հետ անել՝ երեք քայլ առաջ գնալու համար»,- նշել է Ռակիտիչը:

Այս խոսքերի կողքով անտարբեր չի անցել հենց ինքը՝ Բուֆֆոնը: Իտալացի դարպասապահը թվիթերյան գրառմամբ պատասխանել է Ռակիտիչին: Իտալացին կատակել է, թե իր համար բարդ կլինի Ռակիտիչի փոխարեն խաղալ Խորվաթիայի հավաքականում՝ որպես կիսապաշտպան: Բուֆֆոնը կատալոնական ակումբի ֆուտբոլիստներ Ալբային և Ռակիտիչին խոստացել է իր մարզաշապիկը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս