
Չավին ցանկանում է գլխավորել Քաթարի ազգային հավաքականը

Մեկ անգամ չէ, որ հայտնի ֆուտբոլիստ Չավին, ով հիմա խաղում է Քաթարի առաջնությունում, նշել է, որ կարիերան ավարտելուց հետո կցանկանա դառնալ մարզիչ: Չավին վերջերս ակնարկել է, որ կարող է մարզչական գործունեությունը սկսել հենց Քաթարում: Այժմ Չավին սպասում է մարզչական լիցենզիային:
Ըստ տեղեկությունների՝ ֆուտբոլիստը կզբաղեցնի Քաթարի ազգային հավաքականի մարզչի պաշտոնը: Ֆուտբոլիստը չի ժխտել այս տեղեկությունները՝ նշելով, որ դա հրաշալի կլիներ իր համար:
Սիրարփի Աղաբաբյան