Քոչարյանին ցուցված է լինել սրտաբանի հսկողության տակ, գտնվում է մենախցում․ փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում մենախցում է գտնվում՝ սրտաբանի հսկողության տակ։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Պարոն նախագահը չի սիրում, որ այս հարցը բերվում է առաջին պլան, կառավարության ղեկավարն էլ ամենագռեհիկ և ստոր ձևով մանիպուլացնում է այդ պատճառաբանությունները։ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը հիմա լավ է, նորմալ է, չնայած նրան, որ ցուցված է լինել սրտաբանի հսկողության տակ։ Նախագահ Քոչարյանը մենախցում է ու որևէ այլ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի»,- ասաց փաստաբանը։

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահի տեսակցություններին, ապա թույլատրվում են միայն մերձավոր ազգականների հետ։ Այս պարագայում մերձավոր ազգականներից մեկը նաև պատգամավոր է (Լևոն Քոչարյանը-խմբ.), որն ունի անսահմանափակ քանակով մուտք գործելու իրավունք, որպեսզի հսկողություն իրականացնի պահման պայմանների հետ կապված, սակայն նա փաստացի զրկված է այդ հնարավորությունից։

Նախագահի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի տեսակցություններն էլ դատարանը թույլատրել է միայն կնոջ և երեխաների հետ։ Սեդրակ Քոչարյանի հետ կապված էլ կա նույն խնդիրը՝ Լևոն Քոչարյանը չի կարողանում այցելել եղբորը ՔԿՀ-ում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930