Բաժիններ՝

«Բարսելոնայի» 6 և «Ռեալի» 3 ֆուտբոլիստներ ընդգրկվել են ՈւԵՖԱ-ի 21-րդ դարի խորհրդանշական հավաքականում

Նեյմարը չկա: ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 21-րդ դարի խորհրդանշական հավաքականը: Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի գլխավորությամբ «Բարսելոնայի» և «Ռեալի» ֆուտբոլիստներից կազմված թիմում ընդգրկվել են նաև Ֆիլիպ Լամը և Սթիվեն Ջերարդը: Կատալոնացիները ներկայացված են միանգամից 6 ֆուտբոլիստներով:

Խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահ. Իկեր Կասիլիաս
Պաշտպաններ. Ֆիլիպ Լամ, Կարլես Պույոլ, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս
Կիսապաշտպաններ. Անդրես Ինիեստա, Խավի, Սթիվեն Ջերարդ
Հարձակվողներ. Թիերի Անրի, Լիոնել Մեսսի, Կիրշտիանու Ռոնալդու

«Ռեալը» և «Բարսելոնան» 21-րդ դարում 4-ական անգամ հաղթել են Չեմպիոնների լիգան:

Մյուս թիմերից միայն «Միլանն» է դա արել՝ 1 անգամից ավելի (2):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս