«Ռեալը» 70 մլն եվրո է պատրաստել Դե Խեայի ամառային տրանսֆերի համար
Իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Մադրիդի «Ռեալը» դեռևս հետաքրքրված է մանկունյանցիների դարպասապահի ձեռքբերմամբ, չնայած Կեպա Արիսաբալագայի տրանսֆերի վերաբերյալ թվացյալ պայմանավորվածությանը:
Ինչպես հաղորդում է Сadena Ser-ը, «սերուցքայինները» գերադասում են 70 մլն եվրոյով ձեռք բերել Դե Խեային, քան 50 մլն եվրոյով՝ «Ատլետիկի» դարպասապահին:
Նշենք, որ Դե Խեայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2019թ. ամառը, բայց «կարմիր սատանաները» մտադիր են երկարաձգել այն մոտ ապագայում:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում իսպանացի դարպասապահն անցկացրել է 12 խաղ, որոնցից 8-ում գնդակ բաց չի թողել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը