Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ աշխատանքի արդյունքում քաղաքացին ստացել է 18 ամսվա կենսաթոշակը

Երկրից բացակայելու հիմքով 18 ամսվա կենսաթոշակ չստացած քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Ուսումնասիրելով դիմումում առկա տվյալները` պարզվել է, որ քաղաքացին Արցախի Հանրապետության կենսաթոշակառու է, և դիմումը վերահասցեագրվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանին:

Սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ քաղաքացու կենսաթոշակի վճարումը դադարեցվել է, քանի որ վերջինը 12 ամիս անընդմեջ չի ներկայացել գումարը ստանալու:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանին նախարարությունից տեղեկացրել են, որ քաղաքացին դիմել է համապատասխան  ստորաբաժանում և սեպտեմբեր ամսին կստանա չվճարված կենսաթոշակը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930