Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը «հետագա էական միջոցներով» է սպառնում ԿԺԴՀ-ին

ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)՝ ԱՄՆ-ի կողմից պատրաստված բանաձեւի նախագիծը «հետագա էական միջոցներով» է սպառնում Փենյանին նրա կողմից նոր հրթիռային կամ միջուկային փորձարկումների անցկացման դեպքում:

Ըստ որում փաստաթուղթը, որի պատճենին հաջողվել է ծանոթանալ ՏԱՍՍ-ին, նախատեսում է նաեւ սահմանափակումների մեղմացման, դադարեցման կամ վերացման հնարավորություն այն դեպքում, եթե ԿԺԴՀ-ն անսա միջազգային հանրակացության պահանջներին եւ հրաժարվի միջուկային զենքի մշակումից։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, բանաձեւի նախագիծը նախատեսում է ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի խստացում մինչեւ աննախադեպ մակարդակ: Այսպես, փաստաթուղթն արգելում է նավթի եւ դրա վերամշակման արգասիքների մատակարարումները, ինչպես նաեւ հյուսիսկորեական մանածագործվածքի ներմուծումը: Տեքստում նշված են նաեւ այլ միջոցառումներ: Առաջին անգամ առաջարկվում է սեւ ցուցակում ներառել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին, ինչպես նաեւ երկրի կառավարության եւ Կորեայի աշխատանքային կուսակցության անդամների:

Բանաձեւի նախագիծը ներկայացվել է այս շաբաթ, եւ ամերիկյան կողմը մտադիր է այն քվեարկության դնել հաջորդ երկուշաբթի՝ սեպտեմբերի 11-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս