Հայաստանում է գտնվում ԱՄՆ անտառային ծառայության փորձագիտական խումբը, որն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության հետ՝ աջակցելու այնպիսի որոշումների կայացմանը, թե որտեղ, երբ և ինչպես պետք է կիրառել հետհրդեհային արդյունավետ միջոցներ, որոնք կմեղմեն հողերի էրոզիայի, հեղեղումների վտանգները և երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն ջրբաժանների առողջացմանը և բուսածածկի վերականգնմանը Խոսրովի ու Արտավանի անտառների հրդեհից հետո:
Ռուսաստանը դժվար թե ռիսկի դիմի և S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր վաճառի Թուրքիային: Ըստ «Mynet» լրատվամիջոցի՝ այդ մասին թուրքական «Cumhuriyet» թերթի հետ զրույցում ասել է եվրոպացի բարձրաստիճան մի դիվանագետ, ում անունը չի հրապարակվում: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Մուշ քաղաքի բնակիչ, հոգեկան խնդիրներ ունեցող անվտանգության աշխատակից Մեհմեթ Ջան Այքանը սպանել է իր ընտանիքի 3 անդամներին, 2-ն էլ ծանր վիրավորվել են:
Ավտոբուսներով մարզերից դեպի Երևան փաստաբաններին տեղափոխելը ընտրությունը կեղծելու նշան չի կարող լինել: Փաստաբանների պալատն ընտրությունների ժամանակ միշտ էլ կազմակերպել է մարզերից մարդկանց տեղափոխումը՝ նրանց մեծաթիվ ծախսերից ազատելու նպատակով: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյա! նը:
Սեպտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել է պահպանվել նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական անդորրը:
Գերմանիայի կանցլեր, Քրսիտոնեա-դեմոկրատական/Քրիստոնեա-սոցիալական դաշինքի ղեկավար Անգելա Մերկելին վրա նախընտրական միջոցառումների շրջանակում մեկ շաբաթում արդեն երկու անգամ լոլիկներ են նետել:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը խոսել է կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանի դեմ տոնած հաղթանակի մասին:
Գործադուլ հայտարարած փաստաբանները չեն բոյկոտել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Այսօր ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ մոտ ապագայում համերաշխության կոչ կներկայացնի:
Սեպտեմբերի 6-8-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ աղետների երկրատեղեկատվական համակարգերի թեմայով հայ-ամերիկյան աշխատաժողով:
Միացյալ Նահանգների Ալաբամա նահանգի նահանգապետ Էեյ Այվին «Իրմա» փոթորկի հետ կապված նահանգում արտակարգ դրություն է հայտարարել:
Անհայտ անձինք պայթեցնելու միջոցով թալանել են Երևանի Հանրապետության 71 հասցեում գտնվող բանկոմատը:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 10:00-ի դրությամբ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում իրականացվող աշխատանքներում ներգրավված է 128 փրկարար ծառայող, 16 միավոր տեխնիկա և 9 օժանդակ տեխնիկա:
«Իրմա անվանմամբ արևադարձային թայֆունը, որը հասել է իր զարգացման վերջին, 5-րդ աստիճանին մոտենում է Ֆլորիդայի ափերին»։
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն երկրում եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ ուժեղ երկրաշարժի հետևանքով գրանցված մի քանի տասնյակ զոհերի:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի թվայնացման օրակարգ» աշխատաժողովի բացմանը, լսել ներկայացված զեկույցներն ու փորձագիտական առաջարկությունները: Աշխատաժողովը կազմակերպել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Զարգացում և ռազմավարական ուսումնասիրություններ» ծրագրի օժանդակությամբ:
Հետախուզման մեջ գտնվող կինը հայտնաբերվեց Արցախի փողոցում։
Թուրքիայի Բինգյոլի շրջանում բախում է տեղի ունեցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) և թուրք զինվորների միջև:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 23:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 54/1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարված բնակարանային գողությունները բացահայտվեցին։
Սեպտեմբերի 6-ին արեգակի՝ երկրին նայող կողմում տեղի է ունեցել հզոր պայթյուն։
Այս տարվա առաջին կիսամյակի՝ հունվար-հուլիս ամիսների տվյալների համաձայն՝ Հայաստանում ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աճ ենք ունեցել, որը 24,2%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշների նկատմամբ: Բացարձակ թվով ընդհանուր զբոսաշրջային այցելությունները կազմել են 622 հազար 381:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.52%-ով և կազմել 47.48 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.68%-ով և կազմել 53.78 դոլար:
Նախկին ԲՀԿ-ական, ընտրություններին ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանն էլ է բիզնեսով զբաղվում, նա երթուղային գծեր ունի ու տաքսի ծառայություններ։
«Իմ պաշտպանյալը ընթանալիս է եղել 60 կմ/ժամ արագությամբ: Փորձագետին պետք է առաջադրվի այն հարցը, թե արդյո՞ք սահմանված արագության դեպքում խոչընդոտի առկայության պարագայում ընթացող մեքենայի՝ «Համերի» վարորդը կարող էր ժամանակին արգելակել և կանգ առնել, թե՞ ոչ: Մինչ այդ հարցը չճշտվեր՝ իրավունք չունեին նրան մեղադրանք առաջադրելու»,- նշեց պաշտպան Հովիկ Արսենյանը:
80-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։
Վերոնշյալ պատահարի ժամանակ իրար են բախվել Արմեն Աշոտյանին սպասարկող ավտոմեքենան և համար 39 ավտոբուսային երթուղին սպասարկող է Hyundai մակնիշի ավտոբուսը: Հաղորդվել էր, որ վերջինիս վարորդն անմիջապես ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս գրվել։
37-ամյա քաղաքացուհին որոնվում է որպես անհետ կորած:
Ուշագրավն այն է, որ սեպտեմբերի 11-ին Քաղաքաշինության կոմիտեն աշխատաժողով է կազմակերպել «Անի պլազայում», որտեղ զեկուցողներից մեկը Վաչագան Ադունցն է լինելու: Ադունցը «Միացյալ կայուն խելացի քաղաքներ ծրագիր. Գորիսի օրինակը» զեկույցով է հանդես գալու: Հետաքրքիր է՝ զեկուցումը կհանվի՞, թե՞, այնուամենայնիվ, Գորիսի արդեն նախկին քաղաքապետը կմասնակցի աշխատաժողովին:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ: