Բաժիններ՝

«ՍԱՍ»-ի ձայնագրությունների հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է

«ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի ձայնագրությունների փաստով ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: «Փաստինֆո»-ն այդ մասին տեղեկացավ ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանից:

Հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 -րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործը հարուցվել է՝ «Չորրորդ իշխանություն» թերթում հրապարակված նյութերի հիման վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, «Hayastan 24» կայքում 14.04.2017թ. հրապարակված ենթադրաբար ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով:

Համացանցում տարածված ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովներից մեկում վարող անձը ցուցումներ տալիս ընկերության աշխատակիցներին, կարդում է նրանց անունները՝ պահանջելով ձայներ հավաքել՝ «ՍԱՍ Գրուպ»-ի հիմնադիր Արտակ Սարգսյանի օգտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս