Բաժիններ՝

Մահացել է Yves Saint Laurent բրենդի համահիմնադիր Պիեռ Բերժեն

86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Yves Saint Laurent բրենդի համահիմնադիր եւ մեկենաս Պիեռ Բերժեն: Այդ մասին հայտնել է Le Figaro թերթը: Բերժեն մահացել է քնած ժամանակ Ֆրանսիայի հարավի Սեն Ռեմի դե Պրովանսում գտնվող սեփական կալվածքում:

Բերժեն ծնվել է 1930 թվականին Ֆրանսիայի Օլերոն կղզում: 18 տարեկանում մեկնել է Փարիզ՝ հույս ունենալով դառնալ հայտնի գրող կամ լրագրող, սակայն արդյունքում իր կյանքի առավել մեծ մասը նվիրեց նորաձեւությանը:

1958 թվականին նա ծանոթացել է Իվ Սեն Լորանի հետ: Շուրջ ութ տարի նրանց կապել են ռոմանտիկ հարաբերությունները: 1961 թվականին Բերժեն եւ Սեն Լորանը բացեցին Yves Saint Laurent նորաձեւության տունը: Նույնիսկ բաժանվելուց հետո նրանք մնացին բարեկամներ եւ բիզնես գործընկերներ:

Բերժեն Yves Saint Laurent-ի գլխավոր տնօրենի պաշտոնն զբաղեցրել է մինչեւ 2002 թվականը: Մոդելագործ Իվ Սեն Լորանը 71 տարեկան հասակում 2008 թվականի հունիսին վախճանվել է Փարիզում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս