11-ամյա աղջկա մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով ԱԻՆ աշխատակցին և «Համերի» վարորդ «Գառնիի Սուրիկի լավաշի» սեփականատիրոջ թոռանը մեղադրանք է առաջադրվել
Աճառյան փողոցում 11-ամյա աղջկա մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով երկու անձի մեղադրանք է առաջադրվել:
«Փաստինֆո»-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ մեղադրանք է առաջադրվել վթարի պատճառ է դարձած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով ԱԻՆ աշխատակից է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, իսկ «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝ 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՔԿ-ից նաև տեղեկացանք, որ նրանց երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մեր տեղեկություններով, «Համերի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Գառնիի Սուրիկի լավաշի» սեփականատիրոջ թոռն է:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 5-ին Երևանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 2006թ. ծնված Լ.Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: