Բաժիններ՝

ՄԱԿ-ը 7 մլն դոլար է հատկացրել Մյանմայից փախստականներին օգնելու

ՄԱԿ-ը սեպտեմբերի 7-ին յոթ միլիոն դոլար է հատկացրել Մյանմայի Ռաքհայնի նահանգից փախստականներին շտապ օգնություն ցույց տալու համար, որտեղ վերջին շաբաթներին ընդհարումներ են տեղի ունենում անվտանգության ուժերի եւ ռոհինջա ազգության զինված կազմավորումների միջեւ:

Միջոցները կտրամադրվեն տասնյակ հազարավոր հարկադիր վերաբնակների բնակության պայմանների բարելավմանը, որոնք պատսպարվում են Բանգլադեշի տարաքում: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:

«Այդ միջոցները հումանիտար գործընկերներին կօգնեն անհապաղ ընդլայնել գործողությունները, այդ թվում տրամադրել ապաստարան, պարեն, բժշկական խնամք նրանց, ովքեր մեծապես ունեն մեր օգնության կարիքը, առանձնապես կանանց եւ աղջիկներին»,- հայտարարել է հումանիտար հարցերի գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուկոկը:

ՄԱԿ-ի վարչության տվյալներով՝ երկու շաբաթում Բանգլադեշի հետ սահմանը հատել է Ռաքհայնի ավելի քանի 160 հազար բնակիչ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս