Բաժիններ՝

Թոմաս Մյուլլերը պատմել է՝ ինչու է մերժել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը հաստատել է, որ երկու տարի առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված էր իր ծառայություններով, և նույնիսկ առաջարկ է ստացել ակումբից: Սակայն Մյուլլերը նախընտրել է մնալ գերմանական գրանդում:

«Ինչ-որ պահի ես արդեն բացատրել եմ դա: Ակումբի ղեկավարության կողմից ես անմիջապես աջակցություն եմ ստացել և լսել եմ, որ իմ տեղն այստեղ է: Երբ ես լսեցի «Բավարիայի» համար իմ կարևորության մասին խոսքերը, և այն մասին, որ ակումբը թիմը կառուցում է իմ շուրջ, ես ստիպված էի երկար մտածել: Չեմ կարծում, որ կհեռանամ «Բավարիայից», քանի որ ես ինձ այստեղ լավ եմ զգում: Ցանկանում եմ ամեն օր ավելի շատ դրական էմոցիաներ ստանալ»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում Kicker-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս