Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 25-ին, ժամը 9.50-ին, Էրեբունու բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Արկադի Ի.-ն, որը օգոստոսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով):
Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսն օգոստոսի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր է ստորագրել: Այովան Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 47-րդ նահանգն է:
Օգոստոսի 26-ին՝ ժամը 17:25-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում գտնվող տպարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տոխիրը 2013 թվականին ձեռք է բերել «Ինտերի» բաժնետոմսերի 70 տոկոսը և 3 տարի անց վաճառել է այն Suning Holdings Group չինական կոնցեռնին: Ընդ որում, Էրիկը պահպանել է ակումբի նախագահի պաշտոնը:
Նրա խոսքով` թերթը շատ ցավոտ հարցերի է անդրադարձել տեղական չինովնիկների կոռումպացվածության, բյուջետային միջոցների ոչ բարեխիղճ ծախսերի և այլ թեմաների վերաբերյալ: «Այս միջադեպը միանշանակ ոչ թե կթուլացնի, այլ ավելի կակտիվացնի խմբագրության աշխատանքը»,- խոստացել է Վարշանիձեն:
Օգոստոսի 25-ին, ժամը 16.30-ին, «Դայվու» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ն. Ստեփանյան փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Սաթենիկ Պ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հանրապետության նախագահն այսօր երեկոյան Կոտայքի մարզում կայցելի նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:
Օրենքն ընդունել են 3 տարի առաջ, մտածում էի՝ 3 տարում մի բան կանեն, կպատրաստվեն, կկազմակերպվեն, պայմանները կստեղծեն, ոչինչ չարվեց, կամ չարվեցին այն քայլերը, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր երեխայի համար 12-ամյա կրթություն ստանալու հավասար հնարավորությունն ապահովելու համար:
«Համայնքի զարգացմանը և մարզում ընդհանուր տրամադրության փոփոխությանն ուղղված նախաձեռնողականությունը շատ խրախուսելի է։ Այս առումով Կալավանը կարող է լավ օրինակ հանդիսանալ այլ համայնքների համար»:
Ուշադրություն: Օգոստոսի 27-31-ին հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելել է տրանսգենդերներին ծառայել բանակում: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղոդրմամբ՝ այդ մասին նշված է նրա կողմից ստորագրված հուշագրում:
Օգոստոսի 25-ին՝ ժամը 18.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արթուր Բ.-ին, որը փետրվարի 13-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության քր. օր.-ի 190 հոդվածի (Խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
24-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2018 թվականը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեքսի համար պայքարի մեջ են մտել «Լիվերպուլը» և «Չելսին»:
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հազարավոր զինվորականներ ներկայումս մասնակցում են միացյալ ռազմական մարզումների:
Ջայլամի քաղաքականություն պետք չէր վարել, հաստատ պետք էր գրել՝ այսինչ տոկոսը պետք է կրճատվի, բայց կառավարության մեկ այլ որոշմամբ ցուցակ գրեին, թե որտեղ ու ինչ պայմաններով են առաջարկում աշխատանքներ այդ ուսուցիչներին:
Առգրավված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Հ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել ջրատարից։
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ավելի ուշ պայքարի մեջ կմտնի 97 կգ քաշային Գեորգի Կետոևը:
Օգոստոսի 25-ի առավոտյան Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկսի շրջանում բանվորների տեղափոխող բեռնատար ավտոբուսն ընկել է սև ծովը, ինչի հետևանքով 17 մարդ է զոհվել, ովքեր Բաշկիրիայի, Ղրիմի և Կոստրոմսկի մարզի բնակիչներ են:
Զննություն կատարելու դեպքում, փաստաբանների պահանջով, նրանց նկատմամբ կիրառվելու են 03.08.2017թ. հայտարարության մեջ նշված առանձնահատուկ պայմանները (առանձին սենյակում զննվել, փաստաբանի հրավիրած անձի ներկայություն, զննության ընթացակարգի արձանագրում, արձանագրության օրինակի տրամադրում, առանձին պահատեղիի տրամադրում):
Այրվել են անասնագոմի երկրորդ հարկը՝ ամբողջությամբ (մոտ 400 քմ), առաջին հարկում մոտ 25 քմ հավաբունը, 70 հատ հավ, 50 հատ ճուտ, և ջերմահարվել են անասնագոմի փայտյա կոնստրուկցիաները:
Հարվին վերջին 12 տարիների ընթացքում մայրցամաքային Ամերիկայի տարածքով անցնող ամենաուժգին փոթորիկն է:
«Դուք մեր տղաների հետ պայքարում եք հրդեհների դեմ՝ նրանց կողքին եք դժվար և հաջողակ պահերին, պայքարում եք ամբողջ ուժով: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր եղբայրական օգնության համար: Մենք գնահատում ենք այն ամենն, ինչ արել եք»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Այդ հարցը իրականում դեռևս չի ծառացել այն ժամանակահատվածում, երբ ես աշխատել եմ իմ լավ գործընկերներ դեսպան Պոպովի և դեսպան Վիսքոնթիի հետ:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը այդ ընթացքում շարունակել են սահմանված կարգի համաձայն տանել մարտական հերթապահություն և տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը:
Անգլիական Պրեմիեր լիգայի 2 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ունի երկու հաղթանակ և 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հենրիխ Մխիթարյանը երկու խաղերի ընթացքում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ:
«Օգոստոսի 25-ին` 20:15 ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 2001 թվականի ծնված մի աղջիկ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի աշխատակիցը:
Չմոռանանք, որ վարչապետի կատարած աշխատանքը 2018-ին այսօրվա կատարած աշխատանքի, եթե ոչ կրկնակի, այլ բազմապատիկն է դառնում: Դրա համար եկեք չգուշակենք: Ազնվորեն կնստենք, կաշխատենք ու մեր մեջ կորոշենք, հետո ձեզ կհայտարարենք:
ՀՀ տրանսպորտային համակարգի մասին խոսելիս մշտապես կարևորվել է վարորդների առողջական վիճակին մշտական ուշադրությունը: Այս պոլիկլինիկան, որն զբաղվում է հենց համակարգի աշխատողների առողջությամբ, խիստ կարևոր օղակ կարող էր դառնալ: Սակայն կառավարությունը հիմնարկի «առողջացման» ամենաուղիղ ճանապարհը բռնեց՝ մասնավորեցում: