
«Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Մոլդովայում հետախուզվող տղամարդը

Օգոստոսի 25-ին՝ ժամը 18.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արթուր Բ.-ին, որը փետրվարի 13-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության քր. օր.-ի 190 հոդվածի (Խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: