Բաժիններ՝

Վթար Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին. մեքենան ընկել է ջրատարը

Օգոստոսի 26-ին` ժամը 01:04-ին տեղեկություն է ստացվել, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Պարզվել է, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ 21113» մակնիշի 34 RN 823 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 1985 թ. ծնված Վ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել մոտակա ջրատարի մեջ։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Հ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել ջրատարից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031