Բաժիններ՝

«Երկրպագել եմ «Ինտերին» հոլանդական եռյակի ժամանակներից». «Ինտերի» նախագահը շփոթել է իր թիմը «Միլանի» հետ

Ինդոնեզացի գործարար Էրիկ Տոխիրն ամոթալի հարցազրույց է տվել:

«Ինչո՞ւ եմ ես գնել «Ինտերը»: Ֆուտբոլային ակումբի գնումը միայն բիզնեսի հարց չէ: Դուք պետք է սիրեք ակումբը: Ես երկրպագել եմ «Ինտերին» այն ժամանակներից, երբ նրանք հավաքեցին հոլանդական եռյակը և գնեցին Ռոնալդոյին»,- Տոխիրին է մեջբերում Football Italia-ն:

Ֆոտոշոփի վարպետներն արդեն իրականացրել են Տոխիրի երազանքը:

Ֆրանկ Ռայկարդ-Ռուդ Գուլիտ-Մարկո վան Բաստեն հոլանդական եռյակը հանդես էր գալիս «Միլանի» կազմում 1980-90-ականներին: «Ինտերի» գույներն այդ նույն ժամանակ պաշտպանում էր Լորատ Մատեուս-Անդրեաս Բրեմե-Յուրգեն Կլինսման գերմանական եռյակը:

Տոխիրը 2013 թվականին ձեռք է բերել «Ինտերի» բաժնետոմսերի 70 տոկոսը և 3 տարի անց վաճառել է այն Suning Holdings Group չինական կոնցեռնին: Ընդ որում, Էրիկը պահպանել է ակումբի նախագահի պաշտոնը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս