Արա Բաբլոյանը` ապագա վարչապետի մասին. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. ««Առավոտը» ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հարցրեց՝ որտե՞ղ է լինելու 2018-ին, նա կես կա­տակ կես լուրջ պատասխանել է, թե լինելու է Հայաստանում:

Հիշեցմանը, թե «Ելք» դաշինքը նախաձեռ­նել է ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ օրեր առաջ հայտարարեց, որ պաշտոնապես գնում ենք ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման, հետևաբար այս խառնաշփոթից ելքը ո՞րն է, Արա Բաբլոյանը վերահաստատեց, թե գնում ենք և-և-ի ճանապարհով:

Այնուհետև հիշեցրեց, որ գտնվում ենք տոտալ շրջափակման մեջ, ունենք հարևաններ, որոնք ուզում են մեզ կործանել և ունենք այնպիսի հարևաններ, որոնց հետ մեր հարաբերությունները լավ են, բայց նրանք էլ իրենց խնդիրներն ունեն, ուստի այդ բոլոր հարցերն անդրադառնում են մեզ վրա:

Իսկ այն հարցին՝ Սերժ Սարգսյանին տեսնո՞ւմ է վարչապետի պաշտոնում, պարոն Բաբլոյանն, ըստ էության, խուսափեց պատասխանելուց ու հավաստիացրեց. «Կմոտենանք 2018-ի ապրիլին, կգնահատենք մեր արդյունքները, կնստենք, թիմով կտեսնենք՝ ով ինչ հնարավորություններ ունի շարունակելու: Չմոռանանք, որ վարչապետի կատարած աշխատանքը 2018-ին այսօրվա կատարած աշխատանքի, եթե ոչ կրկնակի, այլ բազմապատիկն է դառնում: Դրա համար եկեք չգուշակենք: Ազնվորեն կնստենք, կաշխատենք ու մեր մեջ կորոշենք, հետո ձեզ կհայտարարենք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս