
Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել «Արսենալի» հետ

Արսեն Վենգերը կարող է կորցնել Վենգերին արդեն այս ամառ:
Այս շաբաթ Ալեքսը հանդիպել է Վենգերի հետ, ով փորձել է համոզել ֆուտբոլիստին երկարաձգել պայմանագիրը: Ըստ Sky Sports-ի տեղեկության, Օքսլեյդ-Չեմբեռլենը հրաժարվել է նոր գործարքից, չնայած շաբաթական 195 հազար եվրո աշխատավարձին:
Մոտ ժամանակները Վենգերը որոշում կկայացնի կիսապաշտպանի կապակցությամբ: Գլխավոր մարզիչը դեռ չի որոշել՝ թողնել ֆուտբոլիստին մինչև պայմանագրի վերջը, թե փորձել վաճառել նրան արդեն այս ամառ:
24-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2018 թվականը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեքսի համար պայքարի մեջ են մտել «Լիվերպուլը» և «Չելսին»:
2016-17թթ. մրցաշրջանում Օքսլեյդ-Չեմբեռլենն անցկացրել է 29 խաղ, խփել է 2 գոլ և կատարել է 7 փոխանցում: Transfermarkt-ը անգլիացուն գնահատում է 22 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը