Հատկապես կարևոր է ուշադիր լինել մակնշման հետևյալ տեղեկություններին՝ տարիքային որ խմբի համար է նախատեսված տվյալ արտադրանքը, ինչ նյութից է պատրաստված, օգտագործման եղանակը։
Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ Վիգեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Խորհրդի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Սարգսյանը: Խորհրդում ընդգրկված են նաև ՀՀ Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը, Տեր Մեսրոպ Քահանան, ՊՆ գլխավոր խորհրդական Սոնա Ղարիբյանը, Տավուշի հոգևոր թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը։
Բաքվի Յասամալի շրջանի վերաքննիչ դատարանը օգոստոսի 30-ին քննել է «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի բողոքը:
SAS -ում ներկայացված են շուկայի վերջին նորույթները: Տեխնոլոգիաների սիրահար աշակերտները կհավանեն նոր 3D անիմացոն տետրերը, որոնց վրայի պատկերները դառնում են իրական, սմարթֆոնների հատուկ հավելվածի միջոցով:
ԱՄՆ-ի հարավում շուրջ 57 տրլն լիտր ջուր է տեղացել այն հորդառատ անձրեւների հետեւանքով, որն իր հետ բերել է «Հարվի»-ն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոսակցությունները չեն օգնի ԿԺԴՀ-ի խնդրի լուծմանը։
«Մուսավաթ» կուսակցության Եվրոպայի համակարգման կենտրոնը Եվրոպայի մի շարք խոշոր քաղաքներում պատրաստվում է կազմակերպել բողոքի ակցիաներ ի պաշտպանություն վերջերս Ադրբեջանում ձերբակալված Մեհման Ալիևի:
Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը մտադիր է զբաղվել ռուտին վիտամինային պատրաստուկի արտադությամբ, որն ամրացնում է մարդու արյունատար անոթները:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոն Ցզյաանի գլխավորած պատվիրակությանը:
ԱՄՆ-ում մոլեգնող «Հարվի» փոթորկի պատճառով շուրջ կես միլիոն ավտոմեքենա կվերածվի մետաղի ջարդոնի:
Ուկրաինայի անվտանգության ածառայության աշխատակիցները Կիեւում բերման են ենթարկել ՌԴ Առաջին ալիքի լրագրողուհի Աննա Կուրբատովային:
Արամ Արարատյանի խոսքով, քննարկումների արդյունքում կողմերը համաձայնել են, որ հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության օրենսդրություններում, որոնք վերաբերում են խնդրո առարկային:
Yandex-ը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկում են համատեղ կրթական ծրագիր` Ծրագրավորման դպրոց Հայաստանում:
Ֆրանսիան անհրաժեշտ է համարում Իրաքի տարածքային ամբողջականության եւ քրդական շրջանների համար ինքնավարության կարգավիճակի պահպանումը:
ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպերը երրորդ եռամսյակում կարող են 0,2 տոկոսային կետով նվազել «Հարվի» փոթորկի հետեւանքների պատճառով, սակայն Տեխասում ավերված օբյեկտների վերականգնման գործում ընդգրկուն պետական ներդրումները չորրորդ եռամսյակում ԱՄՆ-ի տնտեսության աճը կարագացնեն նույն չափով:
Վենետիկի կինոփառատոնն օգոստոսի 30-ին կմեկնարկի ամերիկացի ռեժիսոր եւ սցենարիստ, «Օսկարի» կրկնակի դափնեկիր Ալեքսանդր Փեյնի «Ավելի կարճ» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով։
Արտգործնախարար Ցրնադակն ընդգծել է, որ Բոսնիա և Հերցեգովինան կարևորում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն ու աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և այսուհետ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:
Ուշագրավ է, որ քաղաքապետարանն այս ծրագրի իրականացումը վստահում է ընդամենը 1 տարեկան ընկերության։ «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ»-ը գրանցվել է 2016 թ. հուլիսի 27-ին։ Պետռեգիստրում որպես դրա հիմնադիր՝ գրանցված է ՀՀ քաղաքացի Մամիկոն Գինոսյանը։
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը 168.am-ի հետ զրույցում առանձնացրեց մի քանի «փաստ»։
Եմենում հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների զոհ է դարձել 18 մարդ: Այդ մասին հայտնել է Saba կառավարական գործակալությունը:
Օգոստոսի 22-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել էր Հայաստանի առաջնությունում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավեր էին ստացել մասնակցելու Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան և Հայաստան-Դանիա հանդիպումների նախապատրաստական հավաքին:
Կիեւում առեւանգել են Ռուսաստանի Առաջին ալիքի լրագրողուհի Աննա Կուրբատովային:
ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի անդամներ, Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Ստեֆան Շեննաքն ու Ցեզար Ֆլորին Պրեդան այցելելու են Ադրբեջան:
Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության մարդու իրավունքների գծով խոսնակ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ (ԵԽԽՎ) Ֆրենկ Շվաբեն հայտնել է իր ներկայացրած կուսակցության դիրքորոշումը Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած ձերբակալությունների վերաբերյալ:
Ապամոնտաժվելու է ինստիտուտի քոլեջի մասնաշենքը, որի տեղում մասնավոր ներդրումների հաշվին կառուցվելու է Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի շենքը:
Աստանայից Երեւան թռչող ղազախստանյան SCAT ավիաընկերության օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Ակտաու քաղաքում` ուղեւորուհիներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով:
Օգոստոսի 29-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում արձանագրվել է հրդեհի բռնկման երկու դեպք:
Սիրիայում անվտանգության գոտիների վերաբեյալ հերթական բանակցություններից հետ, որոնք տեղի են ունեցել Աստանայում, Թուրքիան որոշել է սկսել «Եփրատի վահան» ռազմական գործողությունների երկրորդ փուլը: