Բաժիններ՝

Թուրքիան պատրաստվում է «Եփրատի վահան» գործողության երկրորդ փուլին

Սիրիայում անվտանգության գոտիների վերաբեյալ հերթական բանակցություններից հետ, որոնք տեղի են ունեցել Աստանայում, Թուրքիան որոշել է սկսել «Եփրատի վահան» ռազմական գործողությունների երկրորդ փուլը: Այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

«Սաբահ»-ի փոխանցմամբ` այս փուլում Թուրքիան գործելու է Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ, ներառյալ հետախուզության ոլորտը: Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պատրաստվում են Սիրիայի հյուսիսում համատեղ ռազմական գործողություններ իրականացնել:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, որպես ռազմական գործողությունների մեկնակետ ընտրվել է սիրիական Իդլիբ քաղաքը: Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը 2017-ի մայիսի 3-ին Աստանայում տեղի ունեցած սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ժամանակ հուշագիր են ստորագրել: Հուշագրի կետերի համաձայն՝ 3 երկրները, ստանձնելով հրադադարի երաշխավորների դեր, Սիրիայում պետք է ստեղծեն անվտանգության գոտիներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս