Բաժիններ՝

«Հարվի» փոթորիկն աղբակույտն է նետել 500 հազար ավտոմեքենա

ԱՄՆ-ում մոլեգնող «Հարվի» փոթորկի պատճառով շուրջ կես միլիոն ավտոմեքենա կվերածվի մետաղի ջարդոնի: Այդ թվի մեջ են մտնում այն բոլոր ավտոմեքենաները, որոնք ջրասույզ են եղել եւ վերականգնման ենթակա չեն: Այդ մասին հայտնել է CNBS-ն՝ վկայակոչելով Cox Automotive ընկերության փորձագետներին։

«Հարվին» անհամեմատ ավելի մեծ վնաս է պատճառել, քան «Սենդի» փոթորիկը, որը 2012 թվականին պատուհասել էր Նյու Յորքը եւ Նյու Ջերսին: Այն ժամանակ տուժել էր շուրջ 250 հազար ավտոմեքենա:

Փորձագետները նաեւ կանխատեսում են, որ ոչ բոլոր ավտոմեքենաները աղբանոց կնետվեն: Ավտոմեքենաներից շատերը կվերականգնվեն եւ կվաճառվեն երկրորդային շուկայում: ԱՄՆ-ում դա անօրինական չէ, եթե գնորդին տեղեկացնեն ավտոմեքենայի պատմության բոլոր ասպեկտների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031