ԵԽԽՎ համազեկուցողներն այցելելու են Ադրբեջան
ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի անդամներ, Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Ստեֆան Շեննաքն ու Ցեզար Ֆլորին Պրեդան այցելելու են Ադրբեջան: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Համազեկուցողների այցն Ադրբեջան նախատեսվում է առաջիկա սեպտեմբեր ամսին: Համազեկուցողներն Ադրբեջանի վերաբերյալ նոր զեկույց են պատրաստում, որը քննարկման է դրվելու ԵԽԽՎ-ում 2017-ի հոկտեմբերին: