ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն օգոստոսի 30-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
«Շատ լավ կլինի, որ այս խոսակցություններին միանան և՛ Թուրքիան, և՛ Իրանը, և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը, բայց կարծում եմ՝ նախաձեռնողը պետք է լինի Հայաստանը»։
CNN հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավերված մայրաքաղաքից՝ սիրիական Ռաքա քաղաքից:
Առնվազն հինգ մարդ է զոհվել Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաքի՝ Մումբայի հեղեղման հետեւանքով:
Օգոստոսի 30-ին, ժամը 13:44-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձելով միակողմանի երթևեկելի:
Վրաստան-ՆԱՏՕ Agile Spirit բազմազգ զորավարժությունները Վրաստանում կանցկացվեն սեպտեմբերի 3-ից մինչեւ 11-ը:
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքին պատուհասած «Հարվի» փոթորիկից մեծապես տուժել են նաև տեղի շուրջ 3 հազար հայերը:
Բորժոմ առողջավայր քաղաքի (Սամցխե Ջավախքի տարածաշրջան) Լիկանի այգու տարածքում, որը գցված է Ռոմանովների պալատի շուրջը, հրդեհը լիովին մարել են։
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
«Հարվի» արեւադարձային փոթորիկը հասել է Լուիզիանայի նահանգի ծովափ:
2016թ. ապրիլյան պատերազմից հետո Նախիջևանում որոշակի ռազմական կուտակումներ տեղի ունեցան:
Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն այսուհետև կտնօրինի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը:
Այս որոշման մասին օգոստոսի 29-ին հայտարարել է ամերիկյան բուհի ղեկավարությունը։
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները քաղաքի երկու թաղամասում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություն են իրականացրել:
Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է ազգությամբ հայ՝ 1986 թ. ծնված Գոռ Հակոբյանը, և նրա առնչությունը տուժողի հետ։ Հարցաքննվել են խաղասրահի սեփականատերը, ականատես վկաները, զննվել դեպքի վայրում կատարված տեսագրությունները։
Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում անհայտ անձը գնդակահարել է հայազգի գործարար Կամո Հարությունյանին:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, դիմելով Բրյուսելում ԵՄ դեսպանների ամենամյա կոնֆերանսին, նշել է, որ Թուրքիան իր կատարած քայլերով հեռանում է Եվրոպայից:
«Մենք կարծում ենք, որ լավագույն տարբերակն այդ փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելն է, բայց եթե կա նման նկատառում՝ Սանկտ Պետերբուրգի հետ գործընկերային կապերը պահելու համար, ապա ինչո՞ւ Լենինգրադյան, անվանակոչենք Սանկտ Պետերբուրգ»,- նշեց Դ. Խաժակյանը:
ԿԺԴՀ-ի հեռուստատեսությունը հրապարակել է բալիստիկ հրթիռի վերջին արձակման տեսագրությունը, որն անցել է Ճապոնիայի տարածքի վրայով եւ ընկել Խաղաղ օվկիանոսը՝ NHK ճապոնական հեռուստաալիքի եթերում վերահաղորդված կադրերի համաձայն:
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը կմասնակցեն վեհաժողովի` սեպտեմբերի 22-ին Բաքվում կայանալիք սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին:
Վերջին 72 ժամվա ընթացքում առնվազն 61 երեխա է մահացել Հնդկաստանի Գորաքխփուր քաղաքի Բաբա Ռագխավ Դաս հիվանդանոցում. սա այն նույն հիվանդանոցն է, որտեղ երեք շաբաթ առաջ մահացել էր շուրջ 70 փոքրիկ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հորդորել է Չինաստանին՝ ուժեղացնել ճնշումը ԿԺԴՀ-ի վրա հրթիռային փորձարկումները դադարեցնելու համար եւ նշել է Պեկինի հանգուցային դերը Փենյանի սադրանքները կանխելու միջազգային ջանքերում:
Սեպտեմբերի առաջին 10 օրը նորմայից 1-2 աստիճանով շոգ կլինի: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, ըստ որի, սպասվում է շոգ սեպտեմբեր:
Օգոստոսի 29-ին Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշ փողոցի թիվ 3 շենքի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից իջել է մի քաղաքացի, մոտեցել 1987 թ. ծնված Վահան Ա.-ին և դանակով մի քանի անգամ հարվածել նրան:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:
«Երևան քաղաքի դպրոցների միավորման պատճառը կողքի դպրոցների առկայությունն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
Մ. Մանուկյանն ասաց, որ նա այսօր դեռևս կմնա վերակենդանացման բաժանմունքում, իսկ վաղը կորոշեն՝ տեղափոխե՞ն հիվանդասենյակ, թե՞ ոչ:
«Օրենսդրությամբ այդ լիազորությունները տրված են քաղաքային իշխանությանը, բայց երբ երթեր են լինում, ոչ օրինական հավաքներ են կազմակերպվում, ըստ Ոստիկանության տվյալների, փաստերի՝ հրավիրվում են մեր ներկայացուցիչները և արձանագրում են այդ ամենը»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան հետաձգվել է: