Բաժիններ՝

«Բանակցությունները չեն օգնի լուծել հյուսիսկորեական խնդիրը». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոսակցությունները չեն օգնի ԿԺԴՀ-ի խնդրի լուծմանը։ «ԱՄՆ-ը խոսակցում էր Հյուսիսային Կորեայի հետ եւ նրանց փրկագնի տեսքով փող էր վճարում 25 տարի շարունակ: Խոսակցելը լուծում չէ»,-գրել է Թրամփը Twitter-ում:

ԱՄՆ-ի նախագահը չի պարզաբանել, թե ինչ «փրկագնի» մասին է ինքը խոսում: ԱՄՆ-ն ավելի վաղ ԿԺԴՀ-ին զգալի հումանիտար օգնություն է ցուցաբերել, այդ թվում՝ հյուսիսկորեական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ժամանակաշրջանում:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է ԿԺԴՀ-ի նոր հրթիռային փորձարկումները եւ դրանք սպառնալիք ճանաչել աշխարհի բոլոր երկրների համար: Նշվում է, որ կոնսենսուսով հավանության արժանացած փաստաթղթում, Անվտանգության խորհուրդը դատապարտում է բալիստիկ հրթիռի արձակումը, որը կատարվել Է լույս օգոստոսի 29-ի գիշերը, ինչպես եւ հրթիռների բազմաթիվ արձակումները, որոնք իրականացվել են օգոստոսի 25-ին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «պահանջում է, որ ԿԺԴՀ-ն անհապաղ դադարեցնի այն գործողությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների համար», ինչպես նաեւ կատարի ավելի վաղ ընդունված բանաձեւերը:

Օգոստոսի լույս 29-ի գիշերը ԿԺԴՀ-ն արձակել է հրթիռ, որը, թռչելով Ճապոնիայի տարածքի վրայով, ընկել է Հոկայդո կղզուց 1180 կիլոմետր հեռավորության վրա: Թռիչքի ընդհանուր հեռվությունը կազմել Է 2,7 հազար կիլոմետր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս