Բաժիններ՝

Bloomberg-ը գնահատել է «Հարվի» փոթորկի ազդեցությունն ԱՄՆ-ի ՀՆԱ-ի դինամիկայի վրա

ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպերը երրորդ եռամսյակում կարող են 0,2 տոկոսային կետով նվազել «Հարվի» փոթորկի հետեւանքների պատճառով, սակայն Տեխասում ավերված օբյեկտների վերականգնման գործում ընդգրկուն պետական ներդրումները չորրորդ եռամսյակում ԱՄՆ-ի տնտեսության աճը կարագացնեն նույն չափով: Այդ մասին նշել են Bloomberg գործակալության հարցմանը մասնակցած վերլուծաբանները:

«Ստացվում է, որ երկարաժամկետ հեռանկարում ՀՆԱ-ի համար փոթորկի հետեւանքները կլինեն նվազագույն»,- ասում է Ֆերմանյանի անվան գործարարության եւ տնտեսագիտության դպրոցի տնտեսագետ Լին Ռիզերը:

Նախորդ կանխատեսման համաձայն, որ արվել էր նախքան փոթորիկը, հուլիս-սեպտեմբերին տնտեսագետները միջին հաշվով սպասում են ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մեծացում 2,5 տոկոսով՝ տարեկան տեմպերի վերահաշվարկով եւ 2,4 տոկոսով աճ՝ հոկտեմբեր-դեկտեմբերին:

Հեղեղումների եւ փոթորկալից քամիների պաճառած վնասի գնահատումներն առայժմ նախնական են եւ տատանվում են 43 միլիարդից մինչեւ 100 միլիարդ դոլարի սահմաններում: Տարերքն այս կամ չափով վնաս է հասցրել շուրջ 500 հազար մարդու, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս