Ուկրաինան Առաջին ալիքի լրագրողուհուն կարտաքսի Ռուսաստան
Ուկրաինայի անվտանգության ածառայության աշխատակիցները Կիեւում բերման են ենթարկել ՌԴ Առաջին ալիքի լրագրողուհի Աննա Կուրբատովային: Այս տեղեկատվությունը հաստատել է գերատեսչության մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան, տեղեկացնում է BBC-ին:
Նրա խոսքով՝ լրագրողուհուն հարկադիր կարգով կարտաքսեն Ուկրաինայից եւ կվերադարձնեն Ռուսաստան: Ներկայում ընթանում է անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպումը: «Այդպես կլինի բոլոր նրանց հետ, ովքեր իրենց թույլ կտան խայտառակել Ուկրաինան»,- ասել է Գիտլյանսկայան:
Լրագրողուհու հնարավոր առեւանգման վերաբերյալ ռուսական ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները նա համարել է հիմարություն: «Ամեն ինչ կատարվում է օրենսդրության շրջանակներում»,- հայտարարել է Գիտլյանսկայան: