Բաժիններ՝

Առնվազն 18 մարդ է զոհվել Եմենում մոլեգնող ջրհեղեղից

Եմենում հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների զոհ է դարձել 18 մարդ: Այդ մասին հայտնել է Saba կառավարական գործակալությունը: Տարերքը հսկողությունից դուրս է եկել Լահջ հարավային նահանգի Ալ Մուքաթարի շրջանում:

«Գիշերվա անձրեւներից առաջացած ջրահոսքերը տասնյակ տրանսպորտային միջոցներ եւ ավտոմեքենաներ են քշել-տարել, զոհվել է 18 մարդ»,-գործակալությանը հայտնել է տեղի աղբուրը:

Նրա խոսքով՝ գտել են տասը մարմին, մնացածների որոնումները դեռեւս շարունակվում են:
Եմենում հուլիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանահատվածը անձրեւների տարեշրջան է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս