Բաժիններ՝

Արցախի ՄԻՊ-ն ընդունել է ԼՂ հակամարտության գոտում անհետ կորածների որոնման միջազգային աշխատանքային խմբի համանախագահներին

2017թ. հուլիսի 18-ին Արցախի Հանրապետության ՄԻՊ-ն ընդունել է «Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման և պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի» համանախագահներ Սվետլանա Գանուշկինային, Պաատա Զաքարեիշվիլիին և Բերնհարդ Քլազենին։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմը:

Ռ.Մելիքյանը ներկայացրել է ԱրՀ ՄԻՊ հաստատության կարգավիճակը, ծավալած գործունեությունը, մասնավորապես՝ Ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ փաստահավաքության արդյունքները։

Խմբի համանախագահների խնդրանքով Պաշտպանն ԱրՀ օրենսդրությամբ սահմանված իր մանդատի շրջանակներում նրանց համար հնարավորություն է ստեղծել ուսումնասիրելու մի շարք հանցագործությունների համար ԱրՀ դատարանների կողմից դատապարտված Դ.Ասկերովի և Շ.Գուլիևի վերաբերյալ քրեական գործի նյութերը, «Շուշի» ՔԿՀ-ում ծանոթանալու նշված դատապարտյալների պատիժը կրելու պայմաններին, ինչպես նաև տեսակցելու նրանց։

Խմբի համանախագահները շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31